Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 26-ի թիվ 138-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/13 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Դավիթ Հրաչյայի Գաբրիելյանի կողմից ինքնակամ կառուցված 24․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0072/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Դավիթ Գաբրիելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/13 հասցեի ավտոտնակը՝ 24․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․1քմ հողամասը, համապատասխանաբար, 65673 դրամ և 253383 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24․1քմ հողամասը քաղ. Դավիթ Հրաչյայի Գաբրիելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/13 հասցեի ավտոտնակը՝ 24․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․1քմ հողամասը, համապատասխանաբար, 65673 դրամ և 253383 դրամ արժեքներով քաղ. Դավիթ Հրաչյայի Գաբրիելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |