Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արսեն Հարությունի Կոխլիկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 99 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1350.0քմ հողամասին կից գտնվող Կամոյի փողոց թիվ 99/1 հասցեի 53.1քմ մակերեսով և Կամոյի փողոց թիվ 99/2 հասցեի 12.0քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 53.1քմ և 12.0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 99/1 հասցեի 53.1քմ մակերեսով և Կամոյի փողոց թիվ 99/2 հասցեի 12.0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 362902 /երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր երկու/ դրամ և 82012 /ութսուներկու հազար տասներկու/ դրամ արժեքներով օտարել քաղ. Արսեն Կոխլիկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 99/1 հասցեի 53.1քմ մակերեսով և Կամոյի փողոց թիվ 99/2 հասցեի 12.0քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 362902 /երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր երկու/ դրամ և 82012 /ութսուներկու հազար տասներկու/ դրամ արժեքներով քաղ. Արսեն Հարությունի Կոխլիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: