Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 5-ի թիվ 852-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 81/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրանտ Շահոյի Շահնազարյանի կողմից ինքնակամ կառուցված 20․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13102023-11-0042/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հրանտ Շահնազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 81/2 հասցեի ավտոտնակը՝ 20․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․4քմ հողամասը, համապատասխանաբար, 47247 դրամ և 139420 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․4քմ հողամասը քաղ. Հրանտ Շահոյի Շահնազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 81/2 հասցեի ավտոտնակը՝ 20․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․4քմ հողամասը, համապատասխանաբար, 47247 դրամ և 139420 դրամ արժեքներով քաղ. Հրանտ Շահոյի Շահնազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |