Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Տիգրան Կառլենի Խաչատրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 22 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 355.0 քմ հողամասին կից գտնվող /Խորհուրդների փողոցի թիվ 22/2 հասցեի/ 355.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 355.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 22/2 հասցեի 355.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 440910 /չորս հարյուր քառասուն հազար ինը հարյուր տասը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Տիգրան Կառլենի Խաչատրյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 22/2 հասցեի 355.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 440910 /չորս հարյուր քառասուն հազար ինը հարյուր տասը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Տիգրան Կառլենի Խաչատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |