Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել, համայնքապետարան դիմած, Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Սասուն Խաչատուրի Ամյանին և Շալիկո Քաջիկի Գրիգորյանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին՝ յուրաքանչյուրին 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն, Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Սասուն Խաչատուրի Ամյանին և Շալիկո Քաջիկի Գրիգորյանին ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուրին 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի առաջարկությանը: |