Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 04-ի թիվ 339-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հասմիկ Ղուկասի Քամալյանի կողմից ինքնակամ կառուցված 21.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14032024-11-0055/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հասմիկ Քամալյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/9 հասցեի ավտոտնակը՝ 21.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21․6քմ հողամասը, համապատասխանաբար, 58860 դրամ և 227099 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 21․6քմ հողամասը քաղ. Հասմիկ Ղուկասի Քամալյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/9 հասցեի ավտոտնակը՝ 21.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21․6քմ հողամասը, համապատասխանաբար, 58860 դրամ և 227099 դրամ արժեքներով քաղ. Հասմիկ Ղուկասի Քամալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |