Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի 11-003-0271-0090 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 357.4քմ հողամասը, 11-003-0091-0116 և 11-003-0091-0100 կադաստրային ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 27.6554քմ հողամասը, 11-042-0075-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 2350.4քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Դիլիջան համայնքի 11-003-0271-0090 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 357.4քմ հողամասը և 11-042-0075-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 2350.4քմ հողամասը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողեր: 2․ Դիլիջան համայնքի 11-003-0091-0116 և 11-003-0091-0100 կադաստրային ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 27.6554քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատման հող: |