Ելնելով անհրաժեշտությունից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի դրույթներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2009 թվականի հունվարի 20-ի <<Օրջոնիկիձեի 4-րդ նրբ․ թիվ 84/1 հասցեի 2920.0քմ հողամասը քաղ․ Սեդա Քոչարյանին ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին>> թիվ 10 որոշումը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |