Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հակոբ Եղիշի Եգանյանը՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան տնամերձ հողամասի կազմում, առաջին պետական գրանցման շրջանակներում իրեն վարձակալության իրավունքվ տրամադրված 2118.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11082020-11-0034 վկայականի, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի տնամերձ հողամասի կազմում 2118.0քմ հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով: Նշված 2118.0քմ մակերեսով, 11-003-0048-0023 ծածկագրով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի տնամերձ հողամասի կազմում վարձակալության իրավունքով տրամադրված 2118.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 2630556 /երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար հինգ հարյուր հիսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Հակոբ Եգանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 67 հասցեի տնամերձ հողամասի կազմում առաջին պետական գրանցման շրջանակներում վարձակալության իրավունքով տրամադրված 2118.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 2630556 /երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար հինգ հարյուր հիսունվեց/ դրամ արժեքով քաղ. Հակոբ Եգանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |