Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մարտի 21-ի թիվ 210-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սուսան Սայադի Մուրադյանի կողմից ինքնակամ կառուցված 29.75քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28032023-11-0016/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սուսան Մուրադյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/9 հասցեի ավտոտնակը՝ 29.75քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 38.5քմ հողամասը, համապատասխանաբար, 81069 դրամ և 404782 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 38.5քմ հողամասը քաղ. Սուսան Սայադի Մուրադյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/9 հասցեի ավտոտնակը՝ 29.75քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 38.5քմ հողամասը, համապատասխանաբար, 81069 դրամ և 404782 դրամ արժեքներով քաղ. Սուսան Սայադի Մուրադյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |