Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լևոն Ստյոպայի Սահակյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 1/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 185.1քմ հողամասին կից գտնվող /Այգեստան փողոց թիվ 1/7 հասցեի/ 180.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 180.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 1/7 հասցեի 180.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1230174 /մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Լևոն Ստյոպայի Սահակյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 1/7 հասցեի 180.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1230174 /մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Լևոն Ստյոպայի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |