Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Վարդան Հախվերդյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29 հասցեի, «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1726.0քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոց թիվ 29/3 հասցեի/ 721.3քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 721.3քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29/3 հասցեի 721.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 7583604 / յոթ միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր չորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 29/3 հասցեի 721.3քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 7583604 / յոթ միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր չորս/ ՀՀ դրամ արժեքով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: