Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. նոյեմբերի 30-ի թիվ 903-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 1-ին նրբ․ թիվ 2/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Լևոն Նորայրի Վանցյանի կողմից ինքնակամ կառուցված 44․4753քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10012023-11-0047/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Լևոն Վանցյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 1-ին նրբ․ թիվ 2/1 հասցեի բնակելի տունը՝ 44․4753քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34․0քմ հողամասը, համապատասխանաբար, 309015 դրամ և 232367 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 34․0քմ հողամասը քաղ. Լևոն Նորայրի Վանցյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի կալինինի փողոց, 1-ին նրբ․ թիվ 2/1 հասցեի բնակելի տունը՝ 44․4753քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34․0քմ հողամասը, համապատասխանաբար, 309015 դրամ և 232367 դրամ արժեքներով քաղ. Լևոն Նորայրի Վանցյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |