Դիլիջան համայնքում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին տրամադրվել է ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։ Հաշի առնելով այն, որ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Գվիդոն Արշակի Հախվերդյանը մահացել է, համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել նրա չստացած հունվար-փետրվար ամիսների ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վճարվող գումարը հատկացնել Գվիդոն Հախվերդյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Գվիդոն Արշակի Հախվերդյանի չստացած հունվար-փետրվար ամիսների ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վճարվող գումարը (ընդամենը մեկ հարյուր հազար ՀՀ դրամ) հատկացնել նրա որդուն՝ Նավիկ Գվիդոնի Հախվերդյանին։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |