Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 17-ի թիվ 146-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 49/1 հասցեի 0.16269հա հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասի մի մասը՝ 0.11678հա հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 49/1 հասցեի 0.16269հա հողամասի մի մասը՝ 0.11678հա հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |