Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Սամվել Դավթյանի դիմումը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել Դիլիջան համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55 շենքի 1-ին հարկի 29,59քմ. տարածքով թիվ 1, 2 և 3 աշխատասենյակները 1(մեկ) տարի ժամանակով, տարեկան 591800 դրամ վարձավճարով՝ նոտարական գործունեություն իրականացնելու նպատակով, տրամադրել Սամվել Դավթյանին:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |