Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի 11-003-0050-0019 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 217.4քմ հողամասը և 11-003-0050-0020 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 117.0քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն 11-003-0050-0019 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 217.4քմ հողամասը և 11-003-0050-0020 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 117.0քմ հողամասը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողեր: |