Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի 11-003-0211-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.02346հա և 11-003-0211-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.00826հա հողամասերը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0211-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.02346հա և 11-003-0211-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.00826հա հողամասերը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |