Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ․» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ․» բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է «Դիլիջանի Թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում իրականացնել 30 երեխայի համար նախատեսված խմբասենյակի և ննջասենյակի գույքի տրամադրման ծրագիր։

Ծրագրի համակարգումը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2.385.600 ՀՀ դրամ․

Հայտավորվող ֆինանսական միջոցները՝ 2.175.600 ՀՀ դրամ․

Համայնքի համաֆինանսավորման չափը՝ 210.000 ՀՀ դրամ, ինչը կազմում է յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 7000 ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Հավանություն տալ «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ․» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի Թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք տրամադրելու ներկայացված ծրագրին։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner