«Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ․» բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է «Դիլիջանի Թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում իրականացնել 30 երեխայի համար նախատեսված խմբասենյակի և ննջասենյակի գույքի տրամադրման ծրագիր։
Ծրագրի համակարգումը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2.385.600 ՀՀ դրամ․
Հայտավորվող ֆինանսական միջոցները՝ 2.175.600 ՀՀ դրամ․
Համայնքի համաֆինանսավորման չափը՝ 210.000 ՀՀ դրամ, ինչը կազմում է յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 7000 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Հավանություն տալ «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ․» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի Թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք տրամադրելու ներկայացված ծրագրին։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |