Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 159-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Էդուարդի Ուլիխանյանի կողմից ինքնակամ կառուցված 33․2148քմ արտաքին մակերեսով շինության, 1․6986քմ արտաքին մակերեսով պարիսպի և 1․9368քմ արտաքին մակերեսով պարիսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14022024-11-0001/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Ուլիխանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22/2 հասցեի շինությունը՝ 33․2148քմ արտաքին մակերեսով, պարիսպը 1․6986քմ արտաքին մակերեսով, պարիսպը 1․9368քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 154․0քմ հողամասը, համապատասխանաբար, 230777 դրամ, 7868 դրամ, 8972 դրամ և 1052483 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված շինությունը, պարիսպը, պարիսպը և վերջինիս զբաղեցրած 154․0քմ հողամասը քաղ. Գագիկ Էդուարդի Ուլիխանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 22/2 հասցեի շինությունը 33․2148քմ արտաքին մակերեսով, պարիսպը 1․6986քմ արտաքին մակերեսով, պարիսպը 1․9368քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 154․0քմ հողամասը, համապատասխանաբար, 230777 դրամ, 7868 դրամ, 8972 դրամ և 1052483 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Էդուարդի Ուլիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |