Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 03-ի թիվ 203-Ա որոշմամբ 2025թ. ապրիլի 04-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1490․9քմ հողամաս /Լոտ-9 (ԳՀ-24)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0408-0022 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 1192720 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1192720 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 3-րդ փողոց, թիվ 5 տան բնակիչ Գնել Ղազարյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0408-0022 ծածկագրով 1490․9քմ հողամասը որպես վարելահող օտարել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 3-րդ փողոց, թիվ 5 տան բնակիչ Գնել Ղազարյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գնել Ղազարյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1192720 /մեկ միլիոն հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր քսան/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 596360 /հինգ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր վաթսուն/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: