Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու կանոնակարգը» համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2016թ. փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 24 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |