Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 260
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի   8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջներով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Դիլիջան համայնքի տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն կից հավելվածի: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(99.00 Կբ)
(16.91 Կբ)
(14.70 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Որոշման նախագծի հավելված 1-ի 15-րդ կետում սահմանված 150000 դրամ  տուրքի համար ՀՀ ԱՆ իրավական ակտերի փորփաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությամբ առարկություն է ներկայացվել, պատճառաբանելով, որ  <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ  կետի համաձայն Հայաստանի Հանրապետության  համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար սահմանված է հարյուր հազար դրամ: Համայնքի ղեկավարն առաջարկեց  ղեկավարվելով  <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով, սահմանել քաղաքային բնակավայրում մինչև 1,5 անգամ  ավելի դրույքաչափ, այն է՝ 150000 դրամ: Համայնքի ավագանին (կողմ-13 դեմ-0 ձեռնպահ-0, չի քվեարկել-1) ընդունեց առաջարկությունը :

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner