Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 01-ի թիվ 975-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 16/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սուսաննա Վլադիմիրի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված 22․92քմ արտաքին մակերեսով տաղավարի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28112023-11-0021/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սուսաննա Դանիելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 16/2 հասցեի տաղավարը՝ 22․92քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 45․7քմ հողամասը, համապատասխանաբար, 477745 դրամ և 312327 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տաղավարը և վերջինիս զբաղեցրած 45․7քմ հողամասը քաղ. Սուսաննա Վլադիմիրի Դանիելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 16/2 հասցեի տաղավարը՝ 22․92քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 45․7քմ հողամասը, համապատասխանաբար, 477745 դրամ և 312327 դրամ արժեքներով քաղ. Սուսաննա Վլադիմիրի Դանիելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |