Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 29-ի թիվ 696-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Համլետ Վարազդատի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 35․3968քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06092023-11-0034/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Համլետ Վարազդատի Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/8 հասցեի ավտոտնակը՝ 35․3968քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 28․3քմ հողամասը, համապատասխանաբար, 96457 դրամ և 297541 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 28․3քմ հողամասը քաղ. Համլետ Վարազդատի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 185/8 հասցեի ավտոտնակը՝ 35․3968քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 28․3քմ հողամասը, համապատասխանաբար, 96457 դրամ և 297541 դրամ արժեքներով քաղ. Համլետ Վարազդատի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |