Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 23-ի թիվ 1091-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/14 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Խաչիկ Իսրաելի Գաբրիելյանի կողմից ինքնակամ կառուցված 14․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05122023-11-0012/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Խաչիկ Գաբրիելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/14 հասցեի ավտոտնակը՝ 14․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 14․5քմ հողամասը, համապատասխանաբար, 39513 դրամ և 152451 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 14․5քմ հողամասը քաղ. Խաչիկ Իսրաելի Գաբրիելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/14 հասցեի ավտոտնակը՝ 14․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 14․5քմ հողամասը, համապատասխանաբար, 39513 դրամ և 152451 դրամ արժեքներով քաղ. Խաչիկ Իսրաելի Գաբրիելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |