Համաձայն Դիլիջան համայնքի ղեկավարի և Դիլիջան համայնքի բնակիչ Մարտին Գուրգենի Ամիրխանյանի միջև կնքված ընդունման-հանձնման ակտի, Դիլիջան համայնքի բնակիչ Մարտին Գուրգենի Ամիրխանյանը Դիլիջանի համայնքապետարանին է նվիրել 1987թ․ արտադրության UAZ 3962 մակնիշի 99VL919 պետհամարանիշի ավտոմեքենան։ Առաջարկվում է նշված ավտոմեքենան ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարնի գույքացանկում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. Մարտին Գուրգենի Ամիրխանյանի կողմից նվիրաբերած 1987թ․ արտադրության UAZ 3962 մակնիշի 99VL919 պետհամարանիշի ավտոմեքենան ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ արժեքով։ |