Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել կատարել Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի գյուղապետարանի շենքի արտաքին հարդարման աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի գյուղապետարանի շենքի արտաքին հարդարում» աշխատանքների գնման նպատակով համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասից «Օրենսդիր և գործադիր մարմիններ․ պետական կառավարում» /բաժին 01, խումբ 01, դաս 01/հոդված 5113 հատկացնել 996700 դրամ: |