| Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 17-ի թիվ 295-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Անդրանիկ Հենրիկի Նազարյանի կողմից ինքնակամ կառուցված 25.4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28042023-11-0012/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Անդրանիկ Նազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/3  հասցեի ավտոտնակը՝ 25.4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25.4քմ հողամասը, համապատասխանաբար, 69215 դրամ և 267051 դրամ  արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25.4քմ հողամասը քաղ. Անդրանիկ Հենրիկի Նազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/3 հասցեի ավտոտնակը՝ 25.4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25.4քմ հողամասը, համապատասխանաբար, 69215 դրամ և 267051 դրամ արժեքներով քաղ. Անդրանիկ Հենրիկի Նազարյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |