Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին:
Զեկ․ Դ․Սարգսյան
- Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի 2 աշխատասենյակները՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով, «Սօս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 25/1 հասցեի 600.0քմ մակերեսով հողամասի մի մասը՝ 453.8քմ հողամասը Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում ընդգրկելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0299-0008 ծածկագրով 1055.0քմ և 11-003-0299-0007 ծածկագրով 4945.0քմ մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 130.0 քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանները և տարեկան վճարի մեկնարկային գինը հաստատելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտնտեսական նշանակության հողերից 3260.0քմ մակերեսով թվով 1 հողամասը, բնակավայրերի հողերից 14427.2քմ ընդհանուր մակերեսով թվով 8 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի 2022-2027թթ․ հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2022 թվականի տեղական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
Զեկ․Դ․Սարգսյան
- Դիլիջան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Զեկ․Դ․Սարգսյան
|