Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 16, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Լևոն Լենտրուշի Գրիգորյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 16, երեք սենյականոց՝ 82,9 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալի ընտանիքին ուղղակի վաճառքի ձևով,124350 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |