2022թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում «Դիլիջանի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին /Դիլիջան համայնք (Աղբահանում)/ նախահաշվին՝ դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով և Դիլիջան համայնք /Փողոցների լուսավորում/ նախահաշվին՝ էներգետիկ ծառայությունների համար։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 27 000 000 /քսանյոթ միլիոն/ ՀՀ դրամն ուղղել՝
ա) «05-01-01» Դիլիջան համայնք /աղբահանում/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամ։
բ) «06-04-01» Դիլիջան համայնք /փողոցների լուսավորում/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4212 /էներգետիկ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ։ |