Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 23-ի թիվ 927-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ալվարդ Ավետիքի Ալիխանյանի կողմից ինքնակամ կառուցված 15․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28112023-11-0045/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ալվարդ Ալիխանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/4 հասցեի ավտոտնակը՝ 15․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․7քմ հողամասը, համապատասխանաբար, 36362 դրամ և 107299 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 15․7քմ հողամասը քաղ. Ալվարդ Ավետիքի Ալիխանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/4 հասցեի ավտոտնակը՝ 15․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․7քմ հողամասը, համապատասխանաբար, 36362 դրամ և 107299 դրամ արժեքներով քաղ. Ալվարդ Ավետիքի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |