Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1018-Ա որոշմամբ 2024թ. հոկտեմբերի 24-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 997․3քմ հողամաս /Լոտ-85 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 50/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 1246625 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1246625 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 7-րդ փողոց, 1-ին նրբ․ թիվ 4 տան բնակիչ Գևորգ Սողոմոնյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 10 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 11-րդ փողոց, թիվ 50/1 հասցեի 997․3քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 7-րդ փողոց, 1-ին նրբ․ թիվ 4 տան բնակիչ Գևորգ Սողոմոնյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գևորգ Սողոմոնյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1246625 /մեկ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 623313 /վեց հարյուր քսաներեք հազար երեք հարյուր տասներեք/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: