«Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ.» բարեգործական կազմակերպությունը Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության» և «Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքում իրականացրել է խաղահրապարակների տեղադրման ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 4538000 (չորս միլիոն հինգ հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամ։ Դիլիջանի համայնքապետարանը ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պարտավորվում է վերը նշված կազմակերպությանը հատկացնել 453800 (չորս հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ որպես համաֆինանսավորվող գումար, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ը ։ Առաջարկվում է տալ հավանություն վերը նշված ծրագրերին և Դիլիջան համայնքի 2023թ․ տեղական բյուջեում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ համաֆինանսավորում իրականացնելու նպատակով։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 42-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ հավանություն «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության» և «Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքում խաղահրապարակների տեղադրման ծրագրին։
2. Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել փոփոխություններ՝ համաֆինանսավորում իրականացնելու նպատակով․
1) «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 453800 (չորս հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,
2) «09-01-01» Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 453800 (չորս հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |