Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 03-ի թիվ 203-Ա որոշմամբ 2025թ. ապրիլի 04-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1216․0քմ հողամաս /Լոտ-8 (ԳՀ-24)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0408-0021 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 972800 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 972800 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, 74 շենք, թիվ 24 բնակարանի բնակիչ Գագիկ Ամիրխանյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0408-0021 ծածկագրով 1216․0քմ հողամասը որպես վարելահող օտարել Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, 74 շենք, թիվ 24 բնակարանի բնակիչ Գագիկ Ամիրխանյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Գագիկ Ամիրխանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 972800 /ինը հարյուր յոթանասուներկու հազար ութ հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 486400 /չորս հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: