Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ինեսսա Արամի Նազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոց թիվ 35/5 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.9հա հողամասին կից գտնվող /Մ. Գորկու փողոց թիվ 25/4 հասցեի/ 0.06908հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.06908հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոց թիվ 25/4 հասցեի 0.06908հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4721135 /չորս միլիոն յոթ հարյուր քսանմեկ հազար հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ինեսսա Արամի Նազարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոց թիվ 25/4 հասցեի 0.06908հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4721135 /չորս միլիոն յոթ հարյուր քսանմեկ հազար հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ինեսսա Արամի Նազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |