Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով՝ որոշում եմ․
1.Հաստատել Դիլիջան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման իրականացման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2.Դիլիջան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 26-Ա որոշման հիման վրա ձևավորված՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովին՝ առաջնորդվել սույն որոշման 1-ին կետում նշված պլան-ժամանակացույցով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։