Այսօր: Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 667
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2025 թվականի N 667

ՔԱՂ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 21-ի թիվ 598-Ա որոշմամբ, 2025թ. սեպտեմբերի 22-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 952․2քմ հողամասը / ԼՈՏ-2(ՔԿ-25), ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 19/3 /, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, ոչ հիմնական շինությունների կառուցման նպատակով, 133308 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 139974 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Հովսեփյան փողոց, 81 շենք, թիվ 16 բնակարանի բնակիչ Հայկանուշ Շահնազարյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 2 արձանագրությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 952․2քմ հողամասը / ԼՈՏ-2(ՔԿ-25), ք. Դիլիջան, Պարզ լճի փողոց, թիվ 19/3, ոչ հիմնական շինությունների կառուցման նպատակով, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Հովսեփյան փողոց, 81 շենք, թիվ 16 բնակարանի բնակիչ Հայկանուշ Շահնազարյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 139974 դրամ:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Հայկանուշ Շահնազարյանին.
1)Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 22.09.2025թ. թիվ 2 (ՔԿ-25) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2)Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 139974 /հարյուր երեսունինը հազար ինը հարյուր յոթանասունչորս/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 6666 /վեց հազար վեց հարյուր վաթսունվեց/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner