Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 15-ի թիվ 1036-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վանյա Արարատի Ոսկանյանի կողմից ինքնակամ կառուցված 22․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 29112023-11-0013/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանյա Ոսկանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/11 հասցեի ավտոտնակը՝ 22․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․5քմ հողամասը, համապատասխանաբար, 61313 դրամ և 236561 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 22․5քմ հողամասը քաղ. Վանյա Արարատի Ոսկանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 90/11 հասցեի ավտոտնակը՝ 22․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 22․5քմ հողամասը, համապատասխանաբար, 61313 դրամ և 236561 դրամ արժեքներով քաղ. Վանյա Արարատի Ոսկանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |