Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 02-ի թիվ 430-Ա որոշմամբ 2024թ. մայիսի 02-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 3070․0քմ հողամաս /Լոտ-3 (ԳՀ-24)/, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0510-0023 ծածկագրով հողամասը որպես վարելահող, 1228000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1228000 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 1-ին նրբ․ թիվ 7 տան բնակիչ Աննա Չիլինգարյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 14 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 14 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-003-0510-0023 ծածկագրով 3070․0քմ հողամասը որպես վարելահող օտարել Դիլիջան քաղաքի, Այգեստան փողոց, 1-ին նրբ․ թիվ 7 տան բնակիչ Աննա Չիլինգարյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Աննա Չիլինգարյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1228000 /մեկ միլիոն երկու հարյուր քսանութ հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 614000 /վեց հարյուր տասնչորս հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: