Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մարիետա Աթաբեկի Այվազյանը և Ալվարդ Սերյոժայի Սոլկարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 23 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 23/1 հասցեի/ 600.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 600.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 23/1 հասցեի 600.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4100580 /չորս միլիոն հարյուր հազար հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Մարիետա Աթաբեկի Այվազյանին և Ալվարդ Սերյոժայի Սոլկարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 23/1 հասցեի 600.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4100580 /չորս միլիոն հարյուր հազար հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Մարիետա Աթաբեկի Այվազյանին և Ալվարդ Սերյոժայի Սոլկարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: