Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 20062024-11-0090, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 70/12 հասցեի 200․0քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է քաղ. Արթուր Գարեգինի Վարդանյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեի 199․6քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 199․6քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 10102025-11-0050/:
Համայնքի ավագանին 2025թ. նոյեմբերի 07-ի թիվ 1007-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 199․6քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Արթուր Գարեգինի Վարդանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 70/12 հասցեի 200․0քմ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 70/12 հասցեի 200․0քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեի 199․6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արթուր Գարեգինի Վարդանյանին: Հողամասի արժեքը կազմում է 1364127 դրամ:
3.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 70/12 հասցեի 200․0քմ և Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեի 199․6քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 399․6քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեով:
4.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
5.Պարտավորեցնել քաղ. Արթուր Վարդանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 1364127 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար հարյուր քսանյոթ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: