Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 21-ի թիվ 263-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վալերի Ազատի Մանուկյանի կողմից ինքնակամ կառուցված 5․7922քմ արտաքին մակերեսով պարսպի և 14․0521քմ արտաքին մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12032024-11-0039/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վալերի Մանուկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեի պարիսպը 5․7922քմ արտաքին մակերեսով, հարթակը 14․0521քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 109․8քմ հողամասը, համապատասխանաբար, 26830 դրամ, 97634 դրամ և 750407 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված պարիսպը, հարթակը և վերջինիս զբաղեցրած 109․8քմ հողամասը քաղ. Վալերի Ազատի Մանուկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեի պարիսպը 5․7922քմ արտաքին մակերեսով, հարթակը 14․0521քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 109․8քմ հողամասը, համապատասխանաբար, 26830 դրամ, 97634 դրամ և 750407 դրամ արժեքներով քաղ. Վալերի Ազատի Մանուկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |