Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 6, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Մուշեղ Բադալի Բադալյանի ընտանիքին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 6, երեք սենյականոց՝ 71,74 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Մուշեղ Բադալի Բադալյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 107610 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |