Հիմք ընդունելով «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամի 25.03.2022թ. թիվ 001 գրությունը՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 2013թ. արտադրության «ԿԱՄԱԶ 65117» մակնիշի տրանսպորտային միջոցը (սեփականության վկայական՝ N 01XX624870, նույնականացման համար՝ XTC651173C1282003) բարեգործական գործունեության շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամի կողմից հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 2013թ. արտադրության «ԿԱՄԱԶ 65117» մակնիշի տրանսպորտային միջոցը (սեփականության վկայական՝ N 01XX624870, նույնականացման համար՝ XTC651173C1282003) բարեգործական գործունեության շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը:
2. Սահմանված կարգով 2013թ. արտադրության «ԿԱՄԱԶ 65117» մակնիշի տրանսպորտային միջոցը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ 23 000 000 (քսաներեք միլիոն) ՀՀ դրամ արժեքով։ |