Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մայիսի 08-ի թիվ 365-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Սուրիկի Բեգլարյանի կողմից ինքնակամ կառուցված 84.02քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18052023-11-0004/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Բեգլարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/11 հասցեի ավտոտնակը՝ 84.02քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 47.6քմ հողամասը, համապատասխանաբար, 194591 դրամ և 325313 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 47.6քմ հողամասը քաղ. Գագիկ Սուրիկի Բեգլարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/11 հասցեի ավտոտնակը՝ 84.02քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 47.6քմ հողամասը, համապատասխանաբար, 194591 դրամ և 325313 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Սուրիկի Բեգլարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |