Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մայիսի 03-ի թիվ 340-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արարատ Արամայիսի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված 465.45քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12052023-11-0052/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արարատ Մարգարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/1 հասցեի բնակելի տունը՝ 465.45քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 123.0քմ հողամասը, համապատասխանաբար, 3233947 դրամ և 840619 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 123.0քմ հողամասը քաղ. Արարատ Արամայիսի Մարգարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/1 հասցեի բնակելի տունը՝ 465.45քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 123.0քմ հողամասը, համապատասխանաբար, 3233947 դրամ և 840619 դրամ արժեքներով քաղ. Արարատ Արամայիսի Մարգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |