|     Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Վահագն Ղարիբի Չոգինյանը և Ելենա Միխաիլի Չոգինյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 1-ին նրբ․ թիվ 50 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1150.0քմ հողամասին կից գտնվող / Կալինինի փողոց 1-ին նրբ․ թիվ 50/1 հասցեի/ 118.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 118.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 1-ին նրբ․ թիվ 50/1 հասցեի 118.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 806448 /ութ հարյուր վեց հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Վահագն Ղարիբի Չոգինյանին և Ելենա Միխաիլի Չոգինյանին:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 1-ին նրբ․ թիվ 50/1 հասցեի 118.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով,  806448 /ութ հարյուր վեց հազար չորս հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Վահագն Ղարիբի Չոգինյանին և Ելենա Միխաիլի Չոգինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |